ՀՀ անկախության օրվա (հատուկ չեմ օգտագործում «անկախության տոն» ձևակերպումը, քանզի տոնն արդեն մեզանից խլել են) կապակցությամբ մաղթանքս, ցանկությունս ու անելիքներս մեկն է՝ ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի հաջորդ տարի այս օրը կարողանանք նշել որպես գործող պետության անկախության տոն, այլ ոչ թե ՀՀ տարելից։
Երկրի «դարպասները» ներսից են բացված: Թշնամին «տանից» է:
Ինչքան ուզում եք մեղադրեք դաշնակից-գործընկեր-թշնամի պետություններին, քանի մենք չենք «մաքրվել», անհնար է որևէ հաջողություն:
Հայաստանում երբ մեկը փորձում է օգտակար ու խելացի մի բան անել, մի գործ ձեռնարկել, թեկուզ, ասենք, մի անիվ պատրաստել, այդ անիվը դեռ չսարքած, հազարավորները մեկական փայտ առած, վազում, գալիս են, որպեսզի փայտն անվաճաղերի արանքը խցկեն։
Ռուս-իրանական հարաբերությունների ներկա փուլը թույլ է տալիս եզրակացնել, որ առաջիկա տարիներին Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ էական փոփոխություն կլինի ռուս-թուրքական հարաբերությունների մասով։